երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Մեծ Բրիտանիան ամրապնդում է Կիպրոսում գտնվող իր ռազմական բազաների պաշտպանությունը. Սթարմեր

Մեծ Բրիտանիան ամրապնդում է Կիպրոսում գտնվող իր ռազմական բազաների պաշտպանությունը. Սթարմեր

Մեծ Բրիտանիան ամրապնդում է Կիպրոսում գտնվող իր ռազմական բազաների պաշտպանությունը՝ Միջերկրական ծով ուղարկելով հակաօդային պաշտպանության հնարավորություններ ունեցող ավիակիր, որի վրա կան նաև անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարող ուղղաթիռներ։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, տեղեկացնում է BBC-ն։

Նա, մասնավորապես, ասել է. «Մեծ Բրիտանիան լիովին հանձնառու է Կիպրոսի և այնտեղ տեղակայված բրիտանական ուժերի անվտանգությունը երաշխավորելու համար»:

Նշվում է նաև, որ Մեծ Բրիտանիան Կիպրոս կղզում ունի ռազմական բազաներ, և դրանցից մեկը՝ Ակրոտիրին, երեկ երկու անգամ հարձակման է ենթարկվել «Շահեդ» հրթիռներով։ Ենթադրվում է, որ դրանք արձակվել են Իրանից աջակցություն ստացող լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորման կողմից։

 

  • Կիսվել: