կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մերկելը կոչ է արել անհապաղ դադրեցնել կրակը

Մերկելը կոչ է արել անհապաղ դադրեցնել կրակը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակն ու վերադառնալ բանակցային սեղանի շուրջ: Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնել է ԳԴՀ նախարարների կաբինետը։

 

«Կանցլեր Անգելա Մերկելը երեկ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինայնի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Բանակցությունների ընթացքում քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության էսկալացիան: Կանցլերն ընդգծել է կրակի անհապաղ դադարեցման ու բանակցային սեղանի շուրջ նստելու անհրաժեշտությունը: Ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ դրա համար առաջարկվում է  համապատասխան ֆորում: Հարևան երկրները պետք է նպաստեն հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասվում է Գերմանիայի կառավարության հայտարարությունում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: