շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մերկելը G20-ի ժամանակ պլանավորում Է Բայդնի հետ քննարկել իրանական խնդիրները

Մերկելը G20-ի ժամանակ պլանավորում Է Բայդնի հետ քննարկել իրանական խնդիրները

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հոկտեմբերի 30 – 31-ը կայանալիք՝ «քսանյակի» գագաթնաժողովի ժամանակ հանդիպում կունենա ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ, որտեղ կքննարկվի Իրանի թեման:

 Հոկտեմբերի 28-ին Բեռլինում այդ մասին լրագրողներին հայտարարել Է ԳԴՀ-ի նախարարների կաբինետի մի աղբյուր:
 
 «Պլանավորված Է հանդիպում ԱՄՆ-ի նախագահի հետ, ավելի ուշ դրան կմիանան, հավանաբար, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան, հանդիպումը նվիրված կլինի Իրանի թեմային»,- ասել Է աբյուրը:
 
Մերկելը կարող Է անցկացնել եւս մի քանի հանդիպումներ «քսանյակի» երկրների ղեկավարների հետ, բայց դրանք առայժմ գտնվում են պլանավորման փուլում:
 
«Բոլոր երկկողմ հանդիպումներում կարծարծվեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են Աֆղանստանը կամ Սուդանը»,- ասել են նախարարների կաբինետում: G20-ի գագաթաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 30 – 31-ը Հռոմում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: