ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մերկելն առաջին անգամ հրապարակայնորեն մեկնաբանել Է հատուկ գործողությունն Ուկրաինայում

Մերկելն առաջին անգամ հրապարակայնորեն մեկնաբանել Է հատուկ գործողությունն Ուկրաինայում

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը (պաշտոնն զբաղեցրել է 2005-ից մինչեւ 2021 թվականը) համերաշխություն է հայտնել Ուկրաինայի հետ՝ երկրում տեղի ունեցող իրադարձությունները համարելով «խոր շրջադարձային պահ»:

Դա Գերմանիայի կառավարության նախկին ղեկավարի առաջին հրապարակային մեկնաբանությունն է Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության սկսվելուց հետո, ավելի վաղ հակամարտության թեմայով հայտարարությունները Մերկելի անունից տարածվել են նրա գրասենյակի ներկայացուցիչների կողմից:

«Ես համերաշխ եմ Ուկրաինայի հետ, որի դեմ հարձակվել է Ռուսաստանը, եւ հավանություն եմ տալիս ինքնապաշտպանության՝ նրանց իրավունքին»,- հավաստել է Մերկելը՝ հունիսի 1-ին հանդես գալով ավելի քան 200 հյուրերի առջեւ՝ Գերմանիայի արհմիությունների ասոցիացիայի (DGB)ղեկավար Ռայներ Հոֆմանի պաշտոնաթողության առթիվ կազմակրեպված միջոցառմանը: Նա հավանություն է տվել Գերմանիայի դաշնային կառավարության, Եվրամիության, ԱՄՆ-ի, Յոթի խմբում (G7) գործընկերների, ՆԱՏՕ-ի եւ ՄԱԿ-ի ջանքերին, որոնք, նրա խոսքով, նպատակաուղղված են մարտական գործողությունների դադարեցմանը: Մերկելը նաեւ պնդել է, որ Ուկրաինայում ՌԴ-ի հատուկ ռազմական գործողությունը «միջազգային իրավունքի չափազանց աղաղակող խախտում է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո»:

Մերկելը Գերմանիայի կանցլերի պաշտոնն էր զբաղեցնում, երբ 2014 թվականին Ուկրաինայում տեղի ունեցավ պետական հեղաշրջում, իսկ այնուհետեւ նրա մասնակցությամբ Մինսկում կնքվեցին Դոնբասի հակամարտության կարգավորման շուրջ համաձայնագրերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: