երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
Մերձմոսկվայում հանրակացարանի հրդեհի հետևանքով հինգ մարդ է մահացել

Մերձմոսկվայում հանրակացարանի հրդեհի հետևանքով հինգ մարդ է մահացել

Բալաշիխայում հանրակացարանի հրդեհի հետևանքով հինգ մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ-ին։

«Մերձմոսկովյան Բալաշիխայում հրդեհի ժամանակ զոհվել է հինգ մարդ։ Երկրորդ հարկի այրվող բնակարանում հայտնաբերվել են նրանց մարմինները»,- տեղեկացրել են գերատեսչությունում։

Նշվում է, որ փրկարարները այրվող շենքից տարհանել են ութ մարդու, ներառյալ երկու երեխայի։

Կրակի դեմ պայքարին մասնակցել են 63 մարդ եւ 23 միավոր տեխնիկա, նշել են նախարարությունում։ Այս պահին բաց կրակը հաղթահարվել է, հրդեհի մակերեսը կազմել է 40 քառակուսի մետր։

  • Կիսվել: