երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Մերձմոսկվայում երկու անօդաչու է ընկել ռազմական պահեստների մոտ

Մերձմոսկվայում երկու անօդաչու է ընկել ռազմական պահեստների մոտ

Այսօր առավոտյան Մոսկվայի մարզում երկու անօդաչու է ընկել ռազմական պահեստների մերձակայքում, ավերումներ և տուժածներ չկան։ Այս մասին հայտնել է մարզպետ Անդրեյ Վորոբյովը։
 
«Այսօր առավոտյան ժամը 5:30–ի և 5:50–ի սահմաններում զինվորականների դիմակայման հետևանքով ինքնաթիռատիպ երկու սարք է ընկել զորամասերից մեկի պահեստներին մոտենալիս», – գրել է նա իր Telegram–ի ալիքում։
Անօդաչուների բեկորները հայտնաբերվել են, ավերումներ և տուժածներ չկան։ Դեպքի վայրում աշխատում են հատուկ ծառայությունները, տարածքը շղթայված է, հավելել է Վորոբյովը՝ բնակիչներին հորդորելով հանգստություն պահպանել։

  • Կիսվել: