ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
 Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը աննախադեպ փոփոխություններ է առաջացրել Ֆրանսիայի քաղաքականության մեջ․ BBC

Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը աննախադեպ փոփոխություններ է առաջացրել Ֆրանսիայի քաղաքականության մեջ․ BBC

Այս շաբաթավերջին Փարիզում աննախադեպ բան է տեղի ունենում, որը պայմանավորված Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմով և դրա դեպի Եվրոպա տարածմամբ, հայտնում է BBC-ն։

Պատմության մեջ առաջին անգամ հիմնական քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ խոշոր հանրահավաքին կմասնակցեն ծայրահեղ աջերը, և ոչ թե ծայրահեղ ձախերը:

Սպասվում է, որ հազարավոր մարդիկ կիրակի կեսօրին ականջալուր կլինեն խորհրդարանի երկու պալատների խոսնակների կոչին և  ցույց կտան իրենց աջակցությունը ֆրանսիական «հանրապետական» արժեքներին և  հակասեմականության հանդեպ անհանդուրժողականությանը, և սա հոկտեմբերի 7-ից սկսված հակասեմական ​​բողոքի ցույցերի կտրուկ աճի ֆոնին։  

Իրենց  մասնակցության  մասին առաջիններից  հայտարարեցին Մարին Լը Պենը՝ Ազգային միավորումից (նախկինում՝ Ազգային ճակատ) նախագահի եռակի թեկնածուն և կուսակցության երիտասարդ նախագահ Ջորդան Բարդելան։

Գրեթե միաժամանակ նրանց արձագանքեցին ծայրահեղ ձախ գործընկերը  Ժան-Լյուկ Մելանշոնի «Չնվաճված Ֆրանսիա» (LFI) կուսակցությունից: Իր կուսակցությունը չի մասնակցի,  թվիթերում գրել է Մելանշոնը, որովհետև երթը «(Գազայի բնակիչների) կոտորածի անվերապահ կողմնակիցների հանդիպման վայրն էր»:

Ինչպես նշում է հեռուստաալիքը, դժվար է գերագնահատել այս անցման խորհրդանշական նշանակությունը։

Տասնամյակներ շարունակ ֆրանսիական քաղաքականությունը պատվար է կառուցել ծայրահեղ աջերի դեմ, որոնց հայացքները, այդ թվում՝  հրեաների վերաբերյալ, համարվում էին «հակահանրապետական»: Հին Ազգային ճակատը, որը գլխավորում էր Մարինի հայրը, Ժան Մարի Լը Պենը, համարվում էր պարկեշտության սահմաններից դուրս և նրանից խուսափում էին:

Մինչդեռ ծայրահեղ ձախերը՝ կոմունիստները, տրոցկիստները և նոր կազմավորումները, ինչպիսին է Մելանշոնի LFI-ն, իհարկե, հարձակման են ենթարկվել իրենց հայացքների համար, բայց նրանք երբեք վտարյալ չեն եղել: Նրանք ավելի լայն քաղաքական ընտանիքի մաս էին, ի տարբերություն Լը Պենի:

«Մի քանի տարի առաջ աներևակայելի կլիներ, որ ծայրահեղ ձախ կուսակցությունը չմասնակցի հակասեմականության դեմ երթին...

Սա քաղաքական կարգի ցնցում է, որն, իհարկե, տեղի է ունեցել Գազայի պատերազմից շատ առաջ և տարբեր կերպ է անդրադարձել  եվրոպական այլ երկրների վրա:

Այսօրվա ուլտրաաջերը, որ  վերանվանվել են   «կոշտ աջեր» կամ «ազգային աջեր», առնվազն Ֆրանսիայում, մոռացել է հրեաների նկատմամբ իրենց մոլեգնության և «հրեական լոբբիի» վերաբերյալ իրենց արտահայտությունների մասին: Այժմ նրանց հիմնական ուշադրությունը երեք հարցի վրա է կենտրոնացած՝ ներգաղթի, անպաշտպանվածության և իսլամիզմի, որոնց շուրջ նրանք ընդհանուր լեզու են գտնում շատ հրեաների հետ:

Մինչդեռ Ֆրանսիայի ծայրահեղ ձախերը, հակագաղութատիրական ոսպնյակով վերլուծելով Գազան, տեսնում են ճնշված ժողովուրդ, որը գանահարվում է գերտերության ներկայացուցչի կողմից  և գոռում են  «Համերաշխություն»։ Կորցնելով հին բանվոր դասակարգի աջակցությունը, որոնցից շատերը քվեարկում են Ազգային միավորման օգտին, ձախերը նոր բնական հիմք են գտել քաղաքականացված ներգաղթյալների շրջանում»,- ընդգծում է BBC-ն

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: