երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Մերձավոր Արևելքում ի հայտ են եկել Իրանի դեմ դաշինք ստեղծելու նախադրյալներ. FA

Մերձավոր Արևելքում ի հայտ են եկել Իրանի դեմ դաշինք ստեղծելու նախադրյալներ. FA

Իսրայելի վրա Իրանի հարձակումից հետո Մերձավոր Արեւելքում հակաիրանական դաշինք ստեղծելու նախադրյալներ են ի հայտ եկել։ Վերլուծաբանների այս կարծիքը մեջբերում է Foreign Affairs (FA) ամսագիրը։

«Տարածաշրջանային և միջազգային կոալիցիան, որը մասնակցել է Իրանից Իսրայելի ուղղությամբ հրթիռների որսալուն, ցույց է տալիս Իրանի դեմ տարածաշրջանային դաշինք ստեղծելու ներուժը», - կարծում են Ազգային անվտանգության հետազոտությունների ինստիտուտի վերլուծաբանների:

Ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերն Իրանը 185 անօդաչու թռչող սարք, 36 թեւավոր հրթիռ և 110 «երկիր-երկիր» հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Թեհրանը սա որակել է որպես պատասխան Սիրիայում երկրի հյուպատոսության վրա կատարված հարձակմանը։

  • Կիսվել: