կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Մեր նպատակը Իրանի կառավարությունը շատ երկար ժամանակով չեզոքացնելն է. ԱՄՆ փոխնախագահ

Մեր նպատակը Իրանի կառավարությունը շատ երկար ժամանակով չեզոքացնելն է. ԱՄՆ փոխնախագահ

Չնայած ԱՄՆ-ն հասել է իր ռազմական նպատակների մեծ մասին, Թրամփը նախատեսում է շարունակել պատերազմը եւս որոշ ժամանակ, որպեսզի լուրջ խոչընդոտներ ստեղծի Իրանի կառավարության համար։ Այս մասին պահպանողական պոդկաստեր Բենի Ջոնսոնին տված հարցազրույցում, խոսելով Իրանի դեմ պատերազմի մասին, ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, տեղեկացնում է Al Jazeera-ն։

Նա, մասնավորապես, նշել է. «Նախագահը պատրաստվում է շարունակել նույն ոգով եւս որոշ ժամանակ, որպեսզի երաշխավորի, որ, հենց որ մենք հեռանանք, ստիպված չլինենք դա նորից անել շատ, շատ երկար ժամանակով: Մենք պետք է չեզոքացնենք նրանց [Իրանի կառավարությանը] շատ, շատ երկար ժամանակով, եւ դա մեր նպատակն է»:

ԱՄՆ փոխնախագահը խոստովանել է, որ բենզինի գները բարձրացել են հակամարտության հետեւանքով, բայց ասել է, որ դրանք շուտով կիջնեն։

«Դա շատ, շատ ժամանակային արձագանքն է այն բանի, ինչն ի վերջո կդառնա կարճաժամկետ հակամարտություն։ Ես կարծում եմ, որ նախագահը շատ հստակ հասկացրել է. մենք շահագրգռված չենք մնալ Իրանում ոչ մեկ, ոչ երկու տարի անց։ Մենք հոգում ենք բիզնեսի մասին, շուտով մենք կհեռանանք այնտեղից, եւ գազի գները նորից կիջնեն»,-նշել է Վենսը:

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: