երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Մեր խնդիրն է՝ չտրվել սադրանքների, պահպանել սթափ մտածողությունը. Սամվել Կարապետյանի կոչը

Մեր խնդիրն է՝ չտրվել սադրանքների, պահպանել սթափ մտածողությունը. Սամվել Կարապետյանի կոչը

Հայ գործարարների ասոցիացիայի եւ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը կոչ է արել չտրվել սադրանքների եւ չպառակտել հասարակությունը։

«Այսօր մեր խնդիրն է՝ չտրվել սադրանքների, պահպանել սթափ մտածողությունը եւ շարունակել աշխատանքը՝ յուրաքանչյուրն իր տեղում։ Այսօր մենք ունենք նոր մարտահրավեր, նոր սպառնալիք, որը ծառացել է Ռուսաստանի առջեւ։

Մենք պետք է թույլ չտանք կործանել այն, ինչը կառուցել ենք եւ այսքան բարդ ստեղծել ենք տարիներ շարունակ։ Ռուսաստանի ժողովուրդն ուժեղ եւ իմաստուն է, եւ ես վստահ եմ, որ անտարբեր չէ երկրի ճակատագրի հանդեպ։ Հենց այդ պատճառով այսօրվա իրադրությունում պետք է լինել համախմբված, եւ միայն այդ ժամանակ մենք կհաղթահարենք ամեն դժվարություն»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի մի շարք շրջաններում, այդ թվում՝ Մոսկվայում, սկսել էին ուժեղացնել անվտանգության միջոցառումները։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ սոցցանցերում ՛՛Վագներ՛՛ ռազմական մասնավոր ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի անունից հաղորդագրություններ և տեսանյութ է տարածվել ՌԴ պաշտպանության նախարարության կողմից իբր ՛՛Վագների՛՛ թիկունքի ճամբարներին հարված հասցնելու մասին՛՛։ Ռազմական գերատեսչությունում ընդգծել են, որ դա ճիշտ չէ։

Նշենք նաև, որ քիչ առաջ տեղեկություն տարածվեց այն մասին, որ Պրիգոժինն ընդունել է Լուկաշենկոյի առաջարկը՝ դադարեցնել «Վագների» տեղաշարժը Ռուսաստանի տարածքով և քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու ուղղությամբ:

  • Կիսվել: