հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Մեր համագործակցությունը Ռուսաստանի եւ Չինաստանի հետ ներառում է նաեւ ռազմական ոլորտը. Իրանի արտգործնախարար

Մեր համագործակցությունը Ռուսաստանի եւ Չինաստանի հետ ներառում է նաեւ ռազմական ոլորտը. Իրանի արտգործնախարար

Ռուսաստանը եւ Չինաստանը մեր ռազմավարական գործընկերներն են, եւ անցյալում մենք սերտորեն համագործակցել ենք, այդ համագործակցությունը շարունակվում է նաեւ այսօր։» Այս մասին հարցազրույցում հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։

«Դա ներառում է նաեւ ռազմական համագործակցությունը։ Չեմ խորանա այդ լավ երկրների հետ լավ համագործակցության մանրամասների մեջ քաղաքական, տնտեսական եւ անգամ ռազմական ոլորտներում»,- ասել է Արաղչին։

Նա ընդգծել է, որ պատերազմն Իրանի դեմ պարտադրված էր։

«Ես մեկ անգամ եւս ասում եմ, որ սա մեր պատերազմը չէ։ Սա մեզ պարտադրված պատերազմ է։ Մենք չենք սկսել այս պատերազմը։ Սա չարտոնված, չարդարացված, անօրինական ագրեսիայի ակտ է մեր դեմ։ Եվ մենք ընդամենը պաշտպանվում ենք»,- ասել է Իրանի արտաքին գործերի նախարարը։

  • Կիսվել: