չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Մեր դռները նրա համար փակ են․ Էրդողանը հրաժարվել է Թուրքիայում  ԱՄՆ դեսպան Ջեֆրի Ֆլեյքի հետ հետագա հանդիպումներից

Մեր դռները նրա համար փակ են․ Էրդողանը հրաժարվել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Ֆլեյքի հետ հետագա հանդիպումներից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրաժարվել է Անկարայում ԱՄՆ դեսպանի հետ հետագա հանդիպումներից այն բանից հետո, ինչ վերջինս ավելի վաղ բանակցություններ էր վարել մայիսի 14-ի ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի հետ, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ ըննդդիմադիր յոթ կուսակցության կողմից առաջադրված Քըլըչդարօղլուի խորհրդականը հայտնել էր, որ նախագահի թեկնածուն և Թուրքիայում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավար Ջեֆրի Ֆլեյքը հանդիպել էին վերջինի նախաձեռնությամբ։

«Ջո Բայդենի դեսպանն այցելում է բայ Քեմալին։ Ինչպե՞ս չես ամաչում, գլխով մտածիր։ Դու դեսպան ես, զրուցակիցդ այստեղ նախագահն է։ Սրանից հետո ի՞նչ դեմքով ես կանգնելու և նախագահի հետ հանդիպում խնդրելու։ Մեր դռները նրա համար փակ են, նա այսուհետ չի կարող ներս մտնել»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում Star թերթը:

Նրա խոսքով՝ ամերիկացի դիվանագետը պետք է իմանա «պետք է իմանա իր տեղը»։

«Թող իմանա՝ ինչպես պետք է աշխատի դեսպանը։ Եթե նա դա չգիտի, ապա չի կարող անցնել այս դռնով», - ընդգծել է Էրդողանը։

  • Կիսվել: