Մեքսիկայում մահացել է «Վայրի վարդը» հեռուստասերիալի դերասանուհին
75 տարեկանում մահացել է մեքսիկացի դերասանուհի Ռենատա Ֆլորեսը, որը հայտնի է «Վայրի վարդը» կուլտային հեռուստանովելում տնային տնտեսուհի Լեոպոլդինայի դերով, հայտնում է տեղական Financiero թերթը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Փետրվարի 9-ին հայտնի դարձավ, որ մահացել է դերասանուհի Ռենատա Ֆլորեսը, որը հայտնի է «Վայրի վարդը» և «Կեցցե՛ն երեխաները» հեռուստասերիալներում խաղացած դերերով»,- հայտնում է հրատարակությունը։
Հաղորդվում է, որ Ֆլորեսը դերասանական կարիերան ավարտել է 2013 թվականին, երկու տարի անօթևան է եղել, ապա՝ ապրել «Դերասանի տանը»։
Ըստ տեղեկությունների՝ Ֆլորեսը մահացել է քաղցկեղից։