կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Մեքսիկայում 9 մարդ է զոհվել նախընտրական միջոցառման ժամանակ բեմի փլուզման հետևանքով

Մեքսիկայում 9 մարդ է զոհվել նախընտրական միջոցառման ժամանակ բեմի փլուզման հետևանքով

Մեքսիկայի հյուսիսային Նուևո Լեոնի նահանգում նախընտրական արշավի ժամանակ փլուզվել է բեմը, որի հետևանքով 9 մարդ է մահացել, շուրջ 50 մարդ՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Նուևո Լեոնի նահանգապետ Սամուել Գարսիային։

Զոհերի թվում են 8 չափահասներ և 1 երեխա։

Նախընտրական արշավն անցկացնում էր «Քաղաքացիների շարժում» կուսակցությունը։ Այս քաղաքական ուժից նախագահի թեկնածու Խորխե Ալվարես Մայնեսը հայտնել է, որ Սան Պեդրո Գարսա Գարսիա քաղաքում բեմի փլուզման պատճառ է դարձել ուժգին քամին։ Ալվարես Մայնեսը հայտնել է, որ կկասեցնի նախընտրական գործունեությունը, և հույս է հայտնել, որ իշխանությունները կհետաքննեն տեղի ունեցածը։

Նահանգապետը բնակիչներին հորդորել է տնից դուրս չգալ մոլեգնող փոթորկի պատճառով։

  • Կիսվել: