հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Մեքսիկայում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Մեքսիկայում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Մեքսիկայի հարավ-արևմուտքում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է երկրի ազգային սեյսմոլոգիական ծառայությունը:

Երկրաշարժը տեղի է ունեցել Գերերո նահանգի Ակապուլկո քաղաքից 27 կիլոմետր հարավ-արևմուտք՝ տեղական ժամանակով 4.30-ին (Մոսկվայի ժամանակով 13.30-ին): Օջախը մեկ կիլոմետր խորության վրա է եղել:

Երկրաշարժի հետևանքով հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

  • Կիսվել: