հինգշաբթի, հունիս 20
20 / 6 / 2024
Մեքսիկան դատապարտում է Իսրայելի հատուկ գործողությունը Ռաֆահում

Մեքսիկան դատապարտում է Իսրայելի հատուկ գործողությունը Ռաֆահում

Մեքսիկայի իշխանությունները խստորեն դատապարտել են Իսրայելի ռազմական հատուկ գործողությունը Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում՝ նախազգուշացնելով դրա աղետալի հետևանքների մասին հազարավոր խաղաղ բնակիչների կյանքի համար: Այս մասին հայտարարել է Մեքսիկայի ԱԳՆ-ն։

՛՛Մեքսիկայի կառավարությունը դատապարտում է իսրայելական ռազմական հարձակումը Ռաֆահ քաղաքի վրա և խորը մտահոգություն է հայտնում այն ​​աղետալի հետևանքների առնչությամբ:

Քաղաքացիների վրա հարձակումները միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտում են, ուստի, Մեքսիկան խստորեն կոչ է անում անհապաղ զինադադար հաստատել հումանիտար նկատառումներով, որը կհարգվի հակամարտության բոլոր կողմերի կողմից և դրանով հիմք կստեղծի խաղաղ կարգավորման համար՛՛,-նշված է Մեքսիկայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Բացի այդ՝ հայտարարության մեջ նշվում է նաև, որ իրենք շարունակելու են պայքարել միջազգային հարթակներում՝ երկու պետությունների բանաձևի հիման վրա պաղեստինաիսրայելական հակամարտության խաղաղ կարգավորման համար։

 

  • Կիսվել: