Մեքսիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել
Մեքսիկայի Սենատում օգոստոսի 27-ին հայհոյախառն վիճաբանություն և աղմկոտ ծեծկռտուք է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը։
Նշվում է, որ ընդդիմադիր Ինստիտուցիոնալ հեղափոխական կուսակցության (PRI) առաջնորդ Ալեխանդրո «Ալիտո» Մորենոն մոտեցել է Սենատի նախագահ, իշխող «Մորենա» կուսակցության անդամ Ջերարդո Ֆերնանդես Նորոնային, երբ օրենսդիրները երգում էին ազգային օրհներգը՝ ազդարարելով օրվա լսումների ավարտը, և կռվի է բռնվել նրա հետ։ Արդյունքում Մորենոն նույնիսկ գետնին է տապալել լուսանկարչին։
Ֆերնանդես Նորոնան ավելի ուշ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ծեծկռտուքը սկսվել է Մեքսիկայում օտարերկրյա զինված ուժերի ներկայության վերաբերյալ «ծանր բանավեճից» հետո։
Տեսանյութը՝ այստեղ:


