չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մեքքա ուղևորվող ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ․ տեսանյութ

Մեքքա ուղևորվող ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ․ տեսանյութ

Առնվազն 20 մարդ է զոհվել, ևս 29-ը տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել Սաուդյան Արաբիայի հարավ-արևմուտքում գտնվող Ասիրի նահանգում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով։Այդ մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:

Al Ekhbariya հեռուստաալիքի տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել արգելակային համակարգի անսարքության պատճառով։ Ավտոբուսը, կորցնելով կառավարումը, բախվել է մարդատար մեքենայի, կողաշրջվել և բռնկվել։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, որը գտնվում է Ուկբա Շիար բնակավայրում՝ վթարի վայրից ոչ հեռու։

Տուժածներից շատերը ստացել են լուրջ այրվածքներ, նրանց շտապ բուժօգնություն է ցուցաբերվել։ Ինչպես նշում Է հեռուստաալիքը, ավտոբուսն Ասիրի նահանգի Խամիս Մուշեյթից ուղևորվում Էր Մեքքա:

  • Կիսվել: