Մենք վերադարձանք Թեհրան՝ շարունակելու մեր ծառայությունը. Իրանում Ադրբեջանի դեսպան
Այսօր մենք վերադարձանք Թեհրան՝ շարունակելու մեր ծառայությունը մեր դեսպանատան աշխատանքը նոր հասցեում վերսկսելու համար:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվականներն, այս մասին հայտնել է Իրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն։
«Հավատում եմ, որ համատեղ ջանքերով մենք կհասնենք ադրբեջանա-իրանական կապերի հետագա ամրապնդմանը և փոխադարձ հարգանքի, բարեկամության և բարիդրացիության վրա հիմնված մեր համագործակցության ընդլայնմանը»,- ասել է դեսպանը։