կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
«Մենք վարժանքներում փորձել էինք Սիոնիստական ​​ռեժիմի վրա հարձակումը». ԻՀՊԿ-ի խոսնակ

«Մենք վարժանքներում փորձել էինք Սիոնիստական ​​ռեժիմի վրա հարձակումը». ԻՀՊԿ-ի խոսնակ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակ գեներալ Ռամազան Շարիֆը, անդրադառնալով հակաիսրայելական «Ազնիվ Խոստում» կոչվող գործողությանը, ասել է. «Մենք տարբեր զորավարժություններում փորձել էինք Սիոնիստական ​​ռեժիմի ռազմաբազաների վրա հարձակումը և լիովին պատրաստված էինք Սիոնիստական ռեժիմին պատասխանելու համար։ Մենք պատժիչ գործողությունը իրականացրինք ճիշտ ժամանակին՝ լավագույն պայմաններում», գրում է parstoday.ir-ը:

Գեներալ Ռամազան Շարիֆը հավելել է. ««Ազնիվ խոստում» գործողության մեջ մենք փորձել ենք բացահայտել հակառակորդի թույլ կողմերը և ցուցադրել մեր հնարավորությունները»։

Նա ասաց. «Թեև թշնամին փորձել է այսպես ներկայացնել, որ իրանական հրթիռների և անօդաչուների 99%-ը չի խոցել թիրախը, սակայն կեղծ մթնոլորտ ստեղծելու այդ բոլոր փորձերը ձախողվել են, և ԱՄՆ-ն ու Սիոնիստական ​​ռեժիմի մյուս դաշնակիցները հայտարարեցին, որ Իրանի հարձակումը նշանակված բազաների վրա հաջողված է եղել»։

 

  • Կիսվել: