երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
Մենք տեսնում ենք ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հնարավորություն․ Պետքարտուղարի օգնական

Մենք տեսնում ենք ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հնարավորություն․ Պետքարտուղարի օգնական

Մենք արդյունավետ համագործակցություն ունենք Ադրբեջանի հետ տարբեր ոլորտներում։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը, ով այցով գտնվում է Ադրբեջանում։

Դիվանագետի խոսքով, Բաքվում կայացած հանդիպումներին քննարկվել է տարածաշրջանում տիրող իրավիճակը, համագործակցության հարցեր, անդրադարձ է կատարվել նաև վերջին տարիներին տիրող իրավիճակին։

Բլինքենի օգնականը խոսել է նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։ Ամերիկացի դիվանագետը նշել է, որ ԱՄՆ-ը տեսնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հնարավորություն։ Նա հավելել է, որ «հակամարտության լուծումն արդյունավետ կլինի ողջ տարածաշրջանի համար և կունենա նաև տնտեսական օգուտներ»։

Օ՛Բրայենն ընդգծել է, որ հանդիպումների ընթացքում քննարկվել է նաև COP29-ում Ադրբեջանի նախագահության հարցը. «Այդ գործընթացում մենք տեխնիկական աջակցություն կցուցաբերենք Ադրբեջանին, կլիմայի փոփոխությունը համարում ենք լուրջ գլոբալ խնդիր»:

Դիվանագետը նաև նշել է, որ հանդիպումների ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցեր։

  • Կիսվել: