Մենք սովորում ենք ապրել խաղաղության մեջ. դա հատուկ զգացողություն է. Ալիև
Մենք ավելի քան 30 տարի պատերազմի մեջ ենք եղել, հիմա ապրում ենք խաղաղության մեջ։ Այս մասին «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի հանձնման մրցանակաբաշխության ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Մենք սովորում ենք ապրել խաղաղության մեջ: Դա հատուկ զգացողություն է: Մեր օրինակը ցույց է տալիս, որ խաղաղությունը հնարավոր է՝ չնայած երկարատև հակամարտություններին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Վաշինգտոնում կայացած պատմական գագաթնաժողովից հետո վերջին վեց ամիսները եղել են գործընկերության, համագործակցության և երկարաժամկետ ու կայուն խաղաղության ուղղությամբ առաջընթացի ամիսներ»,- ասել է Ալիևը:


