չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Մենք պատրաստ ենք բանակցությունների միջոցով արդար համաձայնության հասնելուն, բայց չենք ընդունի թելադրանքներ. Իրանի արտգործնախարար

Մենք պատրաստ ենք բանակցությունների միջոցով արդար համաձայնության հասնելուն, բայց չենք ընդունի թելադրանքներ. Իրանի արտգործնախարար

Մենք պատրաստ ենք բանակցությունների միջոցով ձեռք բերված արդար և հավասարակշռված համաձայնագրի, բայց մենք պատրաստ չենք ընդունել թելադրանքներ: Եթե ինչ-որ մեկը մեզ մոտենա փոխադարձ շահի վրա հիմնված լուծման գաղափարով, մենք կքննարկենք այն, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին՝ IRNA-ի փոխանցմամբ:

Արաղչին նշել է, որ 2025 թվականի փորձը լի էր հիասթափություններով: Նրա խոսքով՝ Իրանի փորձերը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում պատժամիջոցների վերականգնման մեխանիզմի վերաբերյալ փոխզիջում գտնելու համար մերժվել են Արևմուտքի կողմից:

«Մենք լավ գաղափարներ ներկայացրինք, բայց դրանք բոլորը մերժվեցին: Մենք եկել ենք այն եզրակացության, որ բավական է», - հավելել է արտգործնախարարը:

Մեկնաբանելով երկրի միջուկային ենթակառուցվածքների վրա սպառնալիքներն ու հարձակումները՝ Արաղչին ընդունել է վնասը, բայց պնդել, որ անհնար է ոչնչացնել երկրի մտավոր ներուժը.

Նա նշել է, որ Իրանը մտադիր չէ հրաժարվել ուրանի հարստացման իր իրավունքից, որը մշակվել է գիտնականների ջանքերի շնորհիվ:

  • Կիսվել: