ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Մենք օգտագործում ենք «երթուղի» տերմինը. Զախարովան` «Զանգեզուրի միջանցքի» մասին

Մենք օգտագործում ենք «երթուղի» տերմինը. Զախարովան` «Զանգեզուրի միջանցքի» մասին

Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման խնդիրը հենց նոր քննարկվել է Սոչիում կայացած եռակողմ գագաթնաժողովում, շաբաթական ճեպազրույցում ասել է Մարիա Զախարովան։
 

«Մենք օգտագործում ենք «երթուղի» տերմինը»,- ասել է Մարիա Զախարովան, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին։

Նրա խոսքով՝ աշխատանքներն այս ուղղությամբ կշարունակվեն երեք երկրների փոխվարչապետների համատեղ նախագահությամբ գործող աշխատանքային խմբի շրջանակում։

  • Կիսվել: