չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Մենք լարվածությունը մեծացնելու ցանկություն չունենք․ Պակիստանի ԱԳՆ-ն Իրանի հետ հարաբերությունների մասին

Մենք լարվածությունը մեծացնելու ցանկություն չունենք․ Պակիստանի ԱԳՆ-ն Իրանի հետ հարաբերությունների մասին

Իրանը մեր եղբայրական երկիրն է, և Պակիստանի ժողովուրդը մեծ հարգանք ու սեր է տածում իրանցի ազգի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Պակիստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մումթազ Զահրա Բալոչը։

Մենք լարվածությունը մեծացնելու ցանկություն չունենք, և, հաշվի առնելով երկու երկրների եղբայրական հարաբերությունները, ակնկալվում է, որ որևէ գործողություն չի իրականացվի, որը կարող է ազդել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վրա։

Մենք միշտ ընդգծել ենք երկխոսությունն ու համագործակցությունը՝ ընդհանուր մարտահրավերները, ներառյալ ահաբեկչության սպառնալիքը լուծելու հարցում, և կշարունակենք մեր ջանքերը՝ ընդհանուր լուծումներ գտնելու համար։

  • Կիսվել: