ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Մենք կվերականգնենք միջուկային օբյեկտները և դրանք կդարձնենք ավելի հզոր. Փեզեշքիան

Մենք կվերականգնենք միջուկային օբյեկտները և դրանք կդարձնենք ավելի հզոր. Փեզեշքիան

Իրանի միջուկային ծրագիրը լիովին խաղաղ բնույթ է կրում, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկրի միջուկային արդյունաբերության ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։
 
«Մեր միջուկային ծրագիրն ամբողջությամբ կենտրոնացած է ժողովրդի խնդիրների լուծման և քաղաքացիական կարիքների սպասարկման վրա։
 
Մեր թշնամիները փորձում են համոզել, թե մենք ձգտում ենք միջուկային ռումբ ստեղծել, սակայն, Գերագույն առաջնորդի ֆեթվայի համաձայն, նման զենքի օգտագործումը արգելված է։
 
Գիտությունն ապրում է մեր գիտնականների մտքում, և շենքերի ու գործարանների ոչնչացումը ոչինչ չի փոխի. մենք կվերականգնենք և դա կանենք ավելի մեծ ուժով»,- նշել է նա։

  • Կիսվել: