երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մենք կշարունակենք պատերազմը մինչև  վճռական հաղթանակ. Նեթանյահու

Մենք կշարունակենք պատերազմը մինչև վճռական հաղթանակ. Նեթանյահու

Իսրայելը կշարունակի պատերազմը մինչև լիակատար հաղթանակ: Այս մասին ՀԱՄԱՍ-ի հետ 100 օր զինված դիմակայությունից հետո ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:

Նա հավելել է, որ ոչ մի ուժ չի կանգնեցնի հրեական պետությանը իր հայտարարած նպատակներին հասնելու հարցում։

՛՛Մենք կշարունակենք պատերազմը մինչև վերջ, մինչև հասնենք վճռական հաղթանակի և մեր բոլոր նպատակներին՝ ՀԱՄԱՍ-ի վերացում, բոլոր պատանդների վերադարձ և երաշխիք, որ Գազան այլևս վտանգ չի ներկայացնի Իսրայելի համար: Ոչ ոք մեզ չի կանգնեցնի՝ ո՛չ Հաագան, ո՛չ չարի առանցքը, ո՛չ մեկ ուրիշը՛՛,-նշել է Նեթանյահուն:

  • Կիսվել: