երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Մենք կրկնում ենք մեր պատմության ամենամութ պահերը ոչ միայն Իսրայելում, այլև այնպիսի վայրերում, ինչպիսին Արցախն է․ Կանադացի սենատոր

Մենք կրկնում ենք մեր պատմության ամենամութ պահերը ոչ միայն Իսրայելում, այլև այնպիսի վայրերում, ինչպիսին Արցախն է․ Կանադացի սենատոր

Կանադայի Սենատի անդամ Լեո Հուսակոսը կոչ է անում անուշադրության չմատնել հայ ժողովրդին։ Այս մասին նա գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում՝ կից հրապարակելով իր ելույթը Կանադայի սենատում։

«Այսօր ամբողջ աշխարհում մենք տեսնում ենք մեր անցյալը մոռանալու հետևանքները։ Մենք կրկնում ենք մեր պատմության ամենամութ պահերը ոչ միայն Իսրայելում, այլև այնպիսի վայրերում, ինչպիսին Արցախն է։ Խնդրում եմ՝ տեսեք, թե ինչպես եմ կոչ անում անուշադրության չմատնել հայ ժողովրդին»,- գրել է նա։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: