երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մենք Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածից դուրս չենք բերի և հազարավոր ահաբեկիչների չենք ազատի. Նեթանյահու

Մենք Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածից դուրս չենք բերի և հազարավոր ահաբեկիչների չենք ազատի. Նեթանյահու

ՀԱՄԱՍ-ի հետ պատանդների ազատ արձակման շրջանակային համաձայնագրի մասին տեղեկատվության ֆոնին, որը նախատեսում է ռազմական գործողությունների երկար դադար և մեծ թվով բանտարկյալների ազատ արձակում, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Արևմտյան ափի ռազմական ակադեմիայի ուսանողների հետ զրույցում հայտարարել է, որ Իսրայելը չի ​​ազատի ՛՛հազարավոր ահաբեկիչների՛՛, տեղեկացնում է Times of Israel-ը։

Նեթանյահուն իր այսօրվա ելույթում, մասնավորապես, մեկնաբանել է Գազայի հատվածում իսրայելական ուժերի ռազմական գործողությունները։

՛՛Սա հերթական ռաունդը չէ, հերթական հարվածների փոխանակումը, հերթական գործողությունը չէ՛՛,-ասել է նա եւ հավելել, որ, ընդհակառակը, Իսրայելը ՛՛տոտալ հաղթանակի՛՛ է ձգտում։ 

՛՛Ավելի պակաս ոչինչ ընդունելի չի լինի:  Ես հավատարիմ եմ սրան, մեր մարտիկներն են հավատարիմ սրան, ժողովրդի բացարձակ մեծամասնությունը հավատարիմ է սրան։ Լիակատար հաղթանակից պակաս ոչ մի բանով չենք բավարարվի՛՛,-ասել է Նեթանյահուն:

Մեկնաբանելով պատերազմի համատեքստում պատանդներին ազատ արձակելու հնարավոր գործարքի մասին տեղեկատվություն՝ Նեթանյահուն ասել է, որ Իսրայելը չի ավարտի պատերազմը քանի դեռ չեն իրագործվել իրենց բոլոր նպատակները. ՛՛Սա նշանակում է ՀԱՄԱՍ-ի ոչնչացում, մեր բոլոր պատանդների վերադարձ և խոստում, որ Գազան այլեւս վտանգ չի ներկայացնի Իսրայելի համար՛՛:

Նա նաեւ նշել է. ՛՛Մենք Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածից դուրս չենք բերի և հազարավոր ահաբեկիչների չենք ազատի։ Սրանցից ոչ մեկը չի լինի: Ի՞նչ է լինելու։ Բացարձակ հաղթանակ՛՛: 

  • Կիսվել: