կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Մենք հրադադար չենք խնդրում. Իրանի ԱԳՆ

Մենք հրադադար չենք խնդրում. Իրանի ԱԳՆ

Իրանը հրաժարվում է բանակցել ԱՄՆ-ի հետ: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։

«Մենք հրադադար չենք խնդրում և պատճառներ չենք տեսնում, թե ինչու պետք է բանակցենք ԱՄՆ-ի հետ»,-ասել է նա:

Իրանի ԱԳ նախարարը նաև հավելել է, որ Իրանը մտադիր չէ փակել Հորմուզի նեղուցը:

«Մենք մտադրություն չունենք հենց հիմա փակել Հորմուզի նեղուցը, բայց քանի որ պատերազմը շարունակվում է, մենք կդիտարկենք բոլոր հնարավոր սցենարները»,-նշել է Արաղչին:

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: