շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Մենք հարգում ենք բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Ուկրաինայինը. ԻԻՀ ԱԳՆ

Մենք հարգում ենք բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Ուկրաինայինը. ԻԻՀ ԱԳՆ

Իրանի արտգործնախարարն անդրադարձել է հուլիսի 10-ին Ռուսաստանի և Պարսից Ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի ռազմավարական երկխոսության նախարարական հանդիպման ավարտին ընդունված համատեղ հայտարարությանը, որում, իրանական կողմի տվյալով, Հանրապետության տարածքային ամբողջականությանը հակասող վիճահարույց հայտարարություններ են արվել:

Խոսքը Պարսից ծոցի 3 կղզու մասին է, որոնց պատկանելությունը վիճարկում են Արաբական Միացյալ Էմիրությունները և Իրանը։ Թեհրանը Ռուսաստանի դեսպանին բողոք էր հայտնել, վերջինս էլ հավատացրել էր, որ Մոսկվան հարգում է Իրանի տարածքային ամբողջականությունը:

Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը նշել է՝ Թեհրանը բավարար չի համարում ռուսական կողմի բացատրությունը, միաժամանակ հույս ունի, որ նման միջադեպեր այլևս չեն կրկնվի:

«Մենք հարգում ենք բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Ուկրաինայինը: Բոլորը պետք է առաջնորդվեն միջազգային իրավունքուվ: Իսկ պատերազմները պետք է կարգավորվեն քաղաքական երկխոսության միջոցով»,- ամփոփել է իրանցի դիվանագետը:

 

  • Կիսվել: