չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Մենք երբեք չենք համաձայնի վերաբնակեցմանը, մենք կմնանք մեր հողի վրա. Պաղեստինի նախագահ

Մենք երբեք չենք համաձայնի վերաբնակեցմանը, մենք կմնանք մեր հողի վրա. Պաղեստինի նախագահ

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը Կահիրեում ընթացող միջազգային համաժողովում հայտարարել է, որ պաղեստինցիները չեն համաձայնի վերաբնակվել Գազայի սահմաններից դուրս՝ չնայած իսրայելական բանակի չդադարող գնդակոծություններին, տեղեկացրել է Al Jazeera-ն։

«Մենք երբեք չենք համաձայնի վերաբնակվել, մենք կմնանք մեր հողերի վրա, ինչ դժվարություններ էլ որ լինեն»,- ասել է Աբասը՝ կոչ անելով մշտական աջակցություն ապահովել Գազայի հատվածին։

«Մենք նաեւ դեմ ենք պաղեստինցիներին Արեւմտյան ափի եւ Երուսաղեմի իրենց տներից վտարելուն»,- ավելացրել է նա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: