երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Մենք Դոնբասը և Զապորոժյեի ԱԷԿ-ը չենք հանձնի ռուսներին առանց պայքшրի. Ուկրաինայի նախագահ

Մենք Դոնբասը և Զապորոժյեի ԱԷԿ-ը չենք հանձնի ռուսներին առանց պայքшրի. Ուկրաինայի նախագահ

Ուկրաինան պատրաստ չէ փոխզիջումների, որոնք կխախտեն տարածքային ամբողջականությունը։ Մենք Դոնբասը և Զապորոժյեի ԱԷԿ-ը չենք հանձնի ռուսներին առանց պայքարի», - հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին` լրատվամիջոցների փոխանցմամբ:

Զելենսկին հավելել է, որ տարածքային հարցը մնում է ամենաբարդը հակամարտության կարգավորման գործընթացում, քանի որ կողմերը դեռևս վերջնական որոշման չեն հանգել: Ուկրաինայի նախագահը ռազմական գործողությունների դադարեցման «մնալ այնտեղ, որտեղ գտնվում ենք» բանաձևը համարում է ամենաքիչ խնդրահարույցը: Սակայն նման հարցերը պետք է լուծվեն ղեկավարության մակարդակով:

  • Կիսվել: