շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Մենք չենք կարող Էրդողանին վստահել  ամերիկյան ռազմական տեխնիկան․ Ֆրանկ Փալոնե

Մենք չենք կարող Էրդողանին վստահել ամերիկյան ռազմական տեխնիկան․ Ֆրանկ Փալոնե

Էրդողանը ռմբակոծել է քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում ՝ հիվանդանոցը։ Այս մասինիր թվիթերում գրել է  ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրանկ Փալոնեն՝ անդրադառնալով Թուրքական զինուժի կողմից Իրաքում և Սիրիայում  քրդական դիրքերին հարվածներ հասցնելու լուրերին։

«Սա ևս մեկ պատճառ է, որ ես աշխատում եմ արգելափակել F-16 կործանիչների վաճառքը Թուրքիային։ Էրդողանի ագրեսիան ցույց է տալիս, որ մենք չենք կարող նրան վստահել ամերիկյան ռազմական տեխնիկան»,- գրել է նա։

  • Կիսվել: