հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Մենք այլևս ընտրություն չունենք, մայրաքաղաքի տեղափոխումը անհրաժեշտություն է․ Փեզեշքիան

Մենք այլևս ընտրություն չունենք, մայրաքաղաքի տեղափոխումը անհրաժեշտություն է․ Փեզեշքիան

Իրանում պետության մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխելու անհրաժեշտություն կա: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հաղորդում է ԻՌՆԱ-ն, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

 

«Այսօրվա իրականությունն այն է, որ մենք այլևս ընտրություն չունենք. մայրաքաղաքի տեղափոխումը անհրաժեշտություն է»,-ասել է նա։

Դրա պատճառը, ըստ պետության ղեկավարի, ջրամատակարարման հետ կապված զգալի խնդիրներն են, որոնք, զուգորդված քաղաքային բնակչության աճի հետ, կարող են հումանիտար աղետ ստեղծել։

  • Կիսվել: