ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Մենք արձանագրել ենք Ուկրաինայում Մերձավոր Արևելքից զինյալների առկայությունը. Պուտին

Մենք արձանագրել ենք Ուկրաինայում Մերձավոր Արևելքից զինյալների առկայությունը. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի հարցով Արևմուտքի դիրքորոշումն անվանել է ՛՛աբսուրդի թատրոն՛՛, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

ՌԴ նախագահի խոսքով՝ Ռուսաստանը փորձել է հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով, սակայն պաշտոնական Կիևի ներկայացուցիչներն ամեն կերպ խոչընդոտել են գործընթացը:

Պուտինը նաև հայտնել է, որ տեղեկություններ ունի այն մասին, որ Ուկրաինայի տարածքում սպանում են մարդկանց, ովքեր Կիևի պաշտոնական դիրքորոշումից տարբերվող կարծիք են հայտնում: ՛՛Մեզ մոտ մարդիկ դուրս են գալիս և իրենց կարծիքն են հայտնում այն մասին, թե ինչն են հավանում կամ ինչը չեն հավանում Ուկրաինայում մեր գործողություններում: Իսկ այնտեղ՝ Ուկրաինայում, մենք ունենք տեղեկություններ, որ նման մարդկանց պարզապես փողոցում բռնում ու կրակում են: Մեր հատուկ ծառայություններն այժմ հավաքագրում են այս տեղեկությունները՛՛,-ասել է նա:

Ռուսական կողմը, ՌԴ նախագահի խոսքով, արձանագրել է նաև, որ Ուկրաինայում Մերձավոր Արևելքից զինյալներ կան: ՛՛Մենք նաև արձանագրել ենք այնտեղ Մերձավոր Արևելքից, որոշ եվրոպական երկրներից զինյալների առկայությունը: Նրանք կիրառում են այսպես կոչված ջիհադ-մոբիլներ՛՛,-նշել է նա:

 

  • Կիսվել: