ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Մենք, անկասկած, կհասնենք այս պատերազմի բոլոր նպատակներին. Նեթանյահու

Մենք, անկասկած, կհասնենք այս պատերազմի բոլոր նպատակներին. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ելույթ ունենալով 2023 թ. հոկտեմբերի 7-ի հարձակման հիշատակի արարողության ժամանակ, հայտարարել է, որ Գազայի հատվածում հրադադարը չի նշանակում, որ ինքը մտադիր չէ հասնել պաղեստինյան զինյալ խմբավորումների նկատմամբ վերջնական հաղթանակի, տեղեկացնում է The Times of Israel-ը։

«Մենք, անկասկած, կհասնենք այս պատերազմի բոլոր նպատակներին»,-նշել է նա։

Իսրայելի վարչապետը հավելել է, որ պայքարը դեռ չի ավարտվել, և ինքը մտադիր է «հասնել վերջնական հաղթանակի» և Գազայի հատվածում սպանված բոլոր իսրայելցի պատանդների աճյունները վերադարձնել իրենց ընտանիքներին։

Խոսելով Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի մասին՝ նա նաև ընդգծել է, որ «մենք դեռևս լուրջ մարտահրավերների ենք բախվում մեր թշնամիների կողմից, որոնք ցանկանում են վերազինվել»։

Նեթանյահուն միևնույն ժամանակ նշել է, որ ներկայում կան զգալի հնարավորություններ հարևան արաբական երկրների հետ հարաբերությունները կարգավորելու համար։

  • Կիսվել: