հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Մենք ամեն ինչին կդիմանանք, կհաղթահարենք բոլոր մարտահրավերները. Միշուստին

Մենք ամեն ինչին կդիմանանք, կհաղթահարենք բոլոր մարտահրավերները. Միշուստին

Մենք ամեն ինչին կդիմանանք, կհաղթահարենք բոլոր մարտահրավերները: Այս մասին, անդրադառնալով Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությանը, ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Այսօր բոլոր մարդիկ մեզնից ակնկալում են արդյունավետ եւ արագ միջոցներ, որոնք կօգնեն երկրին հաղթահարել այս շատ դժվար շրջանը։

Եվ մենք միասին անհրաժեշտ ամեն ինչ պետք է անենք մեր տնտեսության եւ սոցիալական ոլորտի զարգացման համար։ Մենք ամեն ինչին կդիմանանք։ Մենք կհաղթահարենք բոլոր մարտահրավերները՛՛:

  • Կիսվել: