շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Մեկնարկել են Ռուսաստանի և Բելառուսի «Զապադ 2025» զորավարժությունները

Մեկնարկել են Ռուսաստանի և Բելառուսի «Զապադ 2025» զորավարժությունները

Ռուսաստանի և Բելառուսի  «Զապադ 2025» համատեղ ռազմավարական զորավարժությունները մեկնարկել են այսօր։ Այս մասին հայտնել են ՌԴ ՊՆ-ից, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

"«Ս.թ. սեպտեմբերի 12-ին մեկնարկել է Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի «Զապադ 2025» համատեղ ռազմավարական զորավարժությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Զորավարժությունները կանցկացվեն Ռուսաստանի, Բելառուսի, ինչպես նաև Բալթիկ և Բարենցի ծովերի զորավարժարաններում։

 

ՀԱՊԿ-ի, ՇՀԿ-ի և այլ գործընկեր պետությունների զորակազմերը հրավիրվել են մասնակցելու։ Նշվում է, որ զորավարժությունները կկենտրոնանան Միութենական պետության դեմ ագրեսիայի հետ մղման և նրա տարածքային ամբողջականության վերականգնման վրա։

  • Կիսվել: