Մեկնարկել է Պուտինի և Ալիևի հանդիպումը
Ադրբեջանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Նրան դիմավորել է Իլհամ Ալիևը։
Այնուհետև մեկնարկել է Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումը։ Նրանք առանձնազրույց են ունենում, որից հետո սպասվում է երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպում։
Հիշեցնենք, որ Պուտինը երկօրյա պետական այցով գտնվում է Բաքվում։ Հանդիպումների օրակարգում նաև հայ-ադրբեջանական հարաբերություններն են։ Երեկ երեկոյան Պուտինը ոչ պաշտոնական հանդիպում և ընթրիք է ունեցել Ալիևի ու նրա տիկնոջ հետ։