չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Մեկնարկել է Իրանի հարավում գտնվող Սիրիկի ատոմակայանի շինարարությունը

Մեկնարկել է Իրանի հարավում գտնվող Սիրիկի ատոմակայանի շինարարությունը

Իրանի հարավում գտնվող Հորմոզգան նահանգում Սիրիկի ատոմակայանի շինարարությունը սկսվել է նախագահի կարգադրությամբ եւ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարի ներկայությամբ, գրում է parstoday.ir-ը:

Parstoday-ի հայերեն բաժնի փոխանցմամբ՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսին հինգշաբթի օրը «Սիրիկ» քաղաքում ատոմակայանի շինարարության մեկնարկի ժամանակ տեսակապ հաստատելով, ասել է. «Կարողություններին գիտելիքների կցումը Իրանի բոլոր կետերում հանգեցրել է առաջընթացի և զարգացման»։

Ռայիսին հավելել է. - «Սիրիկում ատոմակայանի կառուցումը ամենամեծ նախագիծն է, որը կիրականացվի Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության հսկողության ներքո»։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը նշելով, որ 5000 մեգավատ հզորությամբ Սիրիկի ատոմակայանը կարող է դիտարկվել որպես Իրանի տնտեսության և առաջընթացի ենթակառուցվածք, և որ այդ ատոմակայանը պետք է հնարավորինս շուտ շահագործման հանձնվի աշխատավորների, ինժեներների և տեղացի ակտիվիստների կողմից։

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին ասել է, որ Սիրիկի ատոմակայանի կառուցումը նախատեսված ծրագրերից է եւ ընդգծվել է բոլոր պաշտոնյաների և  Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի կողմից։

Սիրիկի ատոմակայանի գործադիր տնօրեն Նասեր Շարիֆլուն  նույնպես նավթ չօգտագործելը և ջերմոցային գազ չարտադրելը ատոմակայանի կարևոր առանձնահատկություններից մեկն է համարել և ասել.-Սիրիկի ատոմակայանի կառուցմամբ կկանխվի տարեկան 36 մլն բարել նավթի սպառումը։

  • Կիսվել: