երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մեկ օրվա ընթացքում Սիրիա է վերադարձել ավելի քան 800 փախստական

Մեկ օրվա ընթացքում Սիրիա է վերադարձել ավելի քան 800 փախստական

Օտարերկրյա պետությունների տարածքից անցած մեկ օրվա ընթացքում Սիրիա է վերադարձել ավելի քան 800 փախստական, տեղեկացնում են փախստականների ընդունման և տեղաբաշխման կենտրոնից։

Կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 811  փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս» և «Թել-Քալահ» անցակետերով, 283 մարդ (85 կին, 145 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով, 528 մարդ (158 կին, 269  երեխա)»:

  • Կիսվել: