կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մեկ օրվա ընթացքում խոցվել է 197 ԱԹՍ․ ՌԴ պաշտպանության նախարարությունը ներկայացրել է ուկրաինական կողմի կորուստները

Մեկ օրվա ընթացքում խոցվել է 197 ԱԹՍ․ ՌԴ պաշտպանության նախարարությունը ներկայացրել է ուկրաինական կողմի կորուստները

Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը մեկ օրում խոցել են ուկրաինական զինուժի 197 անօդաչու թռչող սարք, ոչնչացրել  ՄԻԳ-29 ինքնաթիռ և ԱՄՆ-ի արտադրոթյան HIMARS բազմակի հրթիռային համակարգի երեք արկ, ինչպես նաև Ֆրանսիայի արտադրության Hammer տեսակի կառավարվող ավիացիոն ռումբ, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Հաղորդագրության համաձայն՝ հատուկ ռազմական գործողության սկզբից ոչնչացվել է 577 ինքնաթիռ, 267 ուղղաթիռ, 14 855 ԱԹՍ, 484 զենիթահրթիռային համակարգ, 15 409 տանկ ու  այլ զրահատեխնիկա, համազարկային կրակի ռեակտիվ համակարգի 1235 մարտական մեքենա, դաշտային հրետանու 8 332 զինատեսակ ու ականանետ, 19 549 միավոր ռազմական ավտոմոբիլային տեխնիկա։

  • Կիսվել: