շաբաթ, սեպտեմբեր 21
21 / 9 / 2024
Մեկ օրում զոհվել է Բանգլադեշի նակին վարչապետի կուսակցության 29 անդամ. ԶԼՄ

Մեկ օրում զոհվել է Բանգլադեշի նակին վարչապետի կուսակցության 29 անդամ. ԶԼՄ

Մեկ օրում զոհվել է Բանգլադեշի նակին վարչապետ Շեյխ Հասինայի «Ավամի լիգ» կուսակցության 29 անդամ։ Նրանց մարմինները հայտնաբերվել են հանրապետության տարբեր քաղաքներում։ Այս մասին տեղեկացրել է Dhaka Tribune թերթը։

«Ավամի լիգի» 10 կողմնակիցներ երեքշաբթի զոհվել են Սաթհիրա քաղաքում հարձակման հետեւանքով, այն տեղեկությունից հետո, որ Շեյխ Հասինան հրաժարական է տվել եւ հեռացել երկրից։ Կուսակցության ղեկավարներին եւ ակտիվիստներին պատկանող տները եւ ձեռնարկությունները ենթարկվել են թալանի եւ վայրագությունների։

Քումիլա քաղաքում նախկին վարչապետի 11 կուսակիցներ զոհվել են բողոքողների ամբոխի հարձակման հետեւանքով։ Վեց մարդ մահացել է չարագործների կողմից  «Ավամի լիգի» շրջանային բաժանմունքի նախկին խորհրդականի եռահարկ տան հրկիզման պատճառով։

Զոհվածների մեջ կան նաեւ կուսակցության ակտիվիստների ընտանիքների անդամներ, նաեւ երեխաներ։

  • Կիսվել: