շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Մեկ գիշերվա ընթացքում 5 ռուսական մարզի վրա ոչնչացվել է 16 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ

Մեկ գիշերվա ընթացքում 5 ռուսական մարզի վրա ոչնչացվել է 16 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ

Հակաօդային պաշտպանության միջոցները մեկ գիշերվա ընթացքում 5 ռուսական մարզերի վրա ոչնչացրել են 16 ուկրաինական անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնել Է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
 
Նշվում է, որ 10 ԱԹՍ խոցվել է Բրյանսկի մարզի տարածքում, 3-ը՝ Սմոլենսկի մարզի տարածքում և մեկական՝ Բելգորոդի, Պսկովի և Լենինգրադի մարզերի տարածքներում:
Հավելենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
 
 

  • Կիսվել: