երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբիի հատվածում ժամանակավորապես արգելված է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի երթևեկությունը

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբիի հատվածում ժամանակավորապես արգելված է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի երթևեկությունը

Վրաստանում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ միջազգային նշանակության (Մ-3) Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (դեպի Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոտրանսպորտային ճանապարհի Գուդաուրի (Փոստ)-Կոբիի հատվածում, ձնահոսքի բարձր վտանգով պայմանավորված, ժամանակավորապես արգելված է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի երթևեկությունը։
 
«Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս հատվածում երթևեկությունը կիրականացվի անկանգառ ռեժիմով։
 
Ավտոմեքենաների նշված ռեժիմով տեղաշարժն իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկողությամբ և համակարգմամբ։
 
Ավտոճանապարհի մյուս հատվածներում տրանսպորտային տեղաշարժն ազատ է»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: