ուրբաթ, մայիս 2
2 / 5 / 2025
Մայք Ուոլցին առաջադրում եմ ՄԱԿ-ում ԱՄՆ հաջորդ դեսպանի պաշտոնում. Թրամփ

Մայք Ուոլցին առաջադրում եմ ՄԱԿ-ում ԱՄՆ հաջորդ դեսպանի պաշտոնում. Թրամփ

 Truth Social սոցիալական ցանցում հայտարարել է ՄԱԿ-ում մշտական ​​ներկայացուցչի պաշտոնում ազգային անվտանգության նախկին խորհրդական Մայք Ուոլցի թեկնածության մասին։

Ուրախ եմ հայտարարել, որ Մայք Ուոլցի առաջադրում եմ Միավորված Ազգերի Կազմակերպությունում Միացյալ Նահանգների հաջորդ դեսպանի պաշտոնում։ Այս մասին Truth Social սոցիալական ցանցում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ խոսելով ազգային անվտանգության նախկին խորհրդական Մայք Ուոլցի մասին:

՛՛Համազգեստը հագին մարտադաշտում ծառայելիս, Կոնգրեսում և իմ ազգային անվտանգության խորհրդականի պաշտոնում աշխատելուց ի վեր Մայք Ուոլցը քրտնաջան աշխատել է մեր երկրի շահերը առաջին տեղում դնելու համար։ Գիտեմ, որ նա նույնը կանի նաև իր նոր պաշտոնում՛՛, -նշել է նա:  

Թրամփը հայտարարել է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կշարունակի ղեկավարել Պետքարտուղարությունը և կծառայի որպես ազգային անվտանգության խորհրդականի ժամանակավոր պաշտոնակատար։

՛՛Միասին մենք անխոնջ կշարունակենք պայքարել Ամերիկան ​​և աշխարհը կրկին անվտանգ դարձնելու համար։ Շնորհակալություն այդ հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար՛՛,-նշել է նա:

Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդականի պաշտոնից Մայք Ուոլցի հեռացման մասին՝ նշելոբվ, որ նրան կփոխարինի Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը:

  • Կիսվել: