Մասուդ Փեզեշքիանը խոստացել է «խիստ վրեժխնդիր լինել» Լարիջանիի մահվան պատասխանատուներից
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԿՍՀՊԿ) հայտարարել է «արյունալի վրեժ» լուծելու մասին՝ Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանության համար։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը խոստացել է «խիստ վրեժխնդիր լինել» Լարիջանիի մահվան պատասխանատուներից:
«Ալի Լարիջանիի մահը ծայրաստիճան սգալի իրադարձություն է։ Մենք խիստ կերպով վրեժխնդիր կլինենք բոլորից, ում ձեռքերին կա Իրանի անմեղ, բայց տոկուն պաշտպանների արյունը», — ընդգծել է Մասուդ Փեզեշքիանը։


