ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Մենք զառանցագին սպառնալիքներին վճռականորեն դիմակայում ենք մարտադաշտում․ Մասուդ Փեզեշքիան

Մենք զառանցագին սպառնալիքներին վճռականորեն դիմակայում ենք մարտադաշտում․ Մասուդ Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հուսահատության դրսևորում է որակել ԱՄՆ-ի սպառնալիքները երկրի էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածների վերաբերյալ։ Այս մասին նա գրել է X-ի իր էջում։

«Իրանը քարտեզի վրայից ջնջելու պատրանքը ցույց է տալիս հուսահատություն պատմություն կերտող ազգի կամքի առջև։ Սպառնալիքներն ու ահաբեկումը միայն ամրացնում են մեր միասնությունը», - գրել է Իրանի նախագահը։

Փեզեշքիանը հավելել է, որ Հորմուզի նեղուցը բաց է բոլորի համար, բացի նրանցից, ովքեր ոտնձգություն են կատարում Իրանի նկատմամբ։

«Մենք զառանցագին սպառնալիքներին վճռականորեն դիմակայում ենք մարտադաշտում», - նշել է նա։

  • Կիսվել: