ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մասկը խզում է Twitter-ի հետ միավորման պայմանագիրը նոր հիմքերով

Մասկը խզում է Twitter-ի հետ միավորման պայմանագիրը նոր հիմքերով

Ամերիկացի ձեռնարկատեր և SpaceX-ի և Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը Twitter-ին տեղեկացրել է միավորման  պայմանագրի դադարեցման մասին մի շարք լրացուցիչ հիմքերով, քան նախկինում շարադրվածները, հայտնի է դառնում ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի (SEC) փաստաթղթից:

«2022 թվականի օգոստոսի 29-ին հաշվետու անձի խորհրդականները նամակ են ուղարկել Twitter՝ պաշտոնապես ծանուցելով Twitter-ին, որ հաշվետու կազմակերպությունը դադարեցնում է միավորման  պայմանագիրը լրացուցիչ հիմքերով»,- ասվում է փաստաթղթի մեջ: Մասկի խոսնակն իր նամակում բացատրել է, որ նոր ծանուցումը նախատեսված է հուլիսի 8-ի ծանուցումն ինչ-ինչ պատճառներով անվավեր ճանաչելու դեպքում: Մասկի խոսնակը վկայակոչում է Twitter-ի կողմից համաձայնության հրամանագրով իր պարտավորությունները չկատարելը 2011թ., ինչպես նաև նրա ընդհանուր պարտավորությունները՝ կապված տվյալների գաղտնիության, անարդար առևտրի  և սպառողների պաշտպանության օրենքների ու կանոնակարգերի հետ:

Ապրիլին Մասկը Twitter-ի գնման համար առաջարկել է 44 միլիարդ դոլար, սակայն հետո պահանջել ստուգել ընկերության տվյալները, որի համաձայն  կեղծ աքաունթների թիվը, չէր գերազանցում 5%-ը։ Մասկի խոսքերով՝ սոցցանցը թերագնահատել է նման օգտահաշիվների թիվը, ինչպես նաև բավարար տեղեկատվություն չի տրամադրել, երբ պահանջվել է։ Նա դժգոհել է նաև ընկերության կադրային քաղաքականությունից, իսկ ավելի ուշ՝ հուլիսի 8-ին, Մասկը Twitter-ին տեղեկացրել է, որ հրաժարվում է գնել այն։ Սոցցանցը գործարարի դեմ հայց է ներկայացրել Դելավերի դատարան։

  • Կիսվել: